Մարիա Դուենյասը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

27-03-2023 10:56

Ապրիլի 4-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա 2021թ․ Մենուհինի անվան ջութակի մրցույթի 1-ին մրցանակակիր, երիտասարդ ջութակահարուհի Մարիա Դուենյասը՝ ներկայացնելով Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը: Մենուհինի անվան ջութակի մրցույթում իսպանացի ջութակահարուհին արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, ինչպես նաև Ստրադիվարիուսի «ոսկեդարյան» շրջանի ջութակի փոխառության իրավունքի: 2022թ․ Մարիա Դուենյասը կնքել է բացառիկ պայմանագիր Deutsche Grammophon-ի հետ և սկավառակների ժողովածուների թողարկումը կսկսի Բեթհովենի Ջութակի կոնցերտի ձայնագրությամբ: Ապրիլի 4-ին կայանալիք համերգի ծրագրում նվագախմբի կատարմամբ կհնչեն նաև Յոհաննես Բրամսի Վարիացիաները Յոզեֆ Հայդնի թեմայով: Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Lragir.am,
27-03-2023 10:56