related topics
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում Է պահպանել ամերիկյան զինծառայողների ներկայությունը Սիրիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «ԻՊ-ի դեմ մեր առաքելությունը չի փոխվի: Մենք Սիրիայում մինչև հազար զինծառայող ունենք, որոնք պայքար են մղում այս ցանցի դեմ, որը, թեև մեծապես փոքրացել է, բայց դեռ կենսունակ է», – ասել է Քիրբին CBS հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն միշտ պաշտպանելու է իր զորքերին և իր օբյեկտները: Նրա խոսքով՝ Բայդենը «միանգամայն կողմնակից» է այդ առաքելության պահպանմանը: