Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

27-03-2023 15:02

Երևանում մարտի 27-ի  ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ: Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին կլինի քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 30-ին, 31-ին գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝  15-19 աստիճանով: Մարզերում մարտի 27-ի ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 29-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին՝ լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 3-6մ/վ, մարտի 29-ին, 30-ին՝ առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ: Արցախում մարտի 27-ին սպասվում է անձրև, 28-ին՝ առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
27-03-2023 15:02