Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոալիցիայի իր գործընկերներին հայտնել է դատական բարեփոխումների օրինագիծը կասեցնելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է « РИА Новости» գործակալությունից: KAN հեռուստառադիոընկերության տվյալներով՝ նախաձեռնության գլխավոր գաղափարախոս, արդարադատության նախարար Յարիվ Լևինը հասկացել է, որ «այլ ընտրություն չկա»: Նշվում է, որ մնում է դրանում համոզել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին՝ կաբինետի ամենածայրահեղ աջ անդամներից մեկին: Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթն զգալիորեն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը վերահսկողություն է տալիս դատավորների նշանակման նկատմամբ: Քնեսեթի հատուկ հանձնաժողովը դրան հավանություն է տվել երկրորդ և երրորդ ընթերցմամբ: