Հավաքականի մարզիչը Թուրքիայի եւ Կիպրոսի հավաքականների մասին

27-03-2023 20:25

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի ընտրանուն միջին եվրոպական հավաքական է համարում: «Կիպրոսի ազգային ընտրանին միջին վիճակագրական եվրոպական թիմ է: Նրանք նախորդ խաղում հիմնականում գործում էին պաշտպանությունից: Շոտլանդիայի ընտրանու դեմ վատ տեսք չունեին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Մասնագետը առանձնացրեց, որ Թուրքիայի դեմ խաղի մասին արդեն իսկ իր կարծիքն ունի և վերանայելով հանդիպումն՝ առանձնացրեց, որ թուրքերի որոշ ֆուտբոլիստներ որակապես գերազանցում են հայ ֆուտբոլիստներին: Պետրակովը շեշտեց, որ հիմնական կազմում փոփոխություններ կլինեն, և ինքը պատրաստվում է հնարավորություն տալ այլ ֆուտբոլիստների:  Ուկրաինացի մասնագետը գոհ է հայ ֆուտբոլիստների աշխատանքից նախորդ` Թուրքիայի դեմ խաղից:

Lragir.am,
27-03-2023 20:25