Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար

27-03-2023 20:21

Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Ֆրանսիայի Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին: Թուրքիայի ԱԳՆ-ում դեսպանին ասել են, թե Թուրքիան չի ընդունում ու խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Սենատում « «Ժողովրդական պաշտպանության ուժեր» սիրիական-քրդական կազմավորումներ» -ի անդամների պարգևատրումը:

Lragir.am,
27-03-2023 20:21