Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հաղորդագրություն է հրապարակել, որից ենթադրվում է, որ առնվազն մեկ բրիտանական Challenger-2 տանկ արդեն հասցվել է Ուկրաինա, գրում է BBC-ն: Ռեզնիկովն ասել է, որ երկուշաբթի օրը «մեր զրահատեխնիկայի ստորաբաժանումներում նորակոչիկ է փորձարկել»: Իր «փորձարկած» մեքենաների թվում նախարարը թվարկել է բրիտանական «Չելենջերները», ինչպես նաև ամերիկյան «Ստրայկեր» և «Կուգար» զրահապատ հետևակային մեքենաները և գերմանական «Marder»-ը: «Մեկ տարի առաջ ոչ ոք չէր մտածի, որ գործընկերների աջակցությունն այսքան ուժեղ կլինի»,- գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը: Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ուկրաինացի զինվորականները Մեծ Բրիտանիայում ավարտել են Challenger-2 տանկերի կառավարման ուսուցումը և վերադարձել են հայրենիք: Լոնդոնը խոստացել է Ուկրաինային մատակարարել 14 Challenger-2 տանկ: