related topics
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 388 մլն դրամ: Շուրջ 235 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար: Դատախազության հանրային կապերի բաժին