related topics
Իրանը տարածաշրջանային սպառնալիք է. այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԱՊԱ գործակալության թղթակիցն Իսրայելից, գրում է tert.am-ը: «Իսրայելն ու Ադրբեջանը պետք է նույն ըմբռնումն ունենան Իրանի սպառնալիքի վերաբերյալ: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը: Մենք պետք է համատեղ գործենք Իրանի դեմ: Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»,- նշել է հրեա նախարարը: