ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները: Քննարկվել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր: ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման ուղղությամբ: Նիկոլյա Ռալլոյին գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված ջանքերի, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներդրման և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար: