Քննչական կոմիտեն ահազանգ է ստացել ԱԺ-ում պատգամավորների միջև միջադեպի մասին

31-03-2023 14:16

Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: «Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ: Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն: Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը:

Lragir.am,
31-03-2023 14:16