Բաքուն հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

31-03-2023 15:00

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանն ասաց, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ:

Lragir.am,
31-03-2023 15:00