related topics
Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը: Ինչպես տեղեկացնում է Ակոս թերթը, Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի երկրաշարժ հետեւանքով անտուն մնացած հայերի համար նոր տներ կառուցելով: Քննարկմանը մասնակցել են պատրիարք, արք Սահակ Մաշալյանը, եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի նախագահները, ճարտարապետներ: Նախնական քննարկվել է կոնտեյներ տնակներով ժամանակավոր ապահովել կարիք ունեցողներին, մինչեւ տները վերականգնվեն կամ նորերը կառուցվեն: