Քամու հետեւանքով Երևանում ծառեր են տապալվել

31-03-2023 19:53

Քամու հետեւանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել, հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից: Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության 12 հասցեում, թեղին ընկնելով փակել է ճանապարհը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Լեփսիուսի 17 հասցեում էլ ծիրանենի է տապալվել:

Lragir.am,
31-03-2023 19:53