ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը

31-03-2023 21:19

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել «Թվիթեր»-ի իր էջում: «Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը՝ ուղղված մասնավորապես տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսության, մասնագիտական կրթության, առողջապահության և Ֆրանկոֆոնիայի ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
31-03-2023 21:19