ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նոր հիպերբարիկ օքսիգենացիայի սարքով

04-04-2023 14:39

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է նոր հիպերբարիկ օքսիգենացիայի սարքով: Ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող բարոթերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին հասցվում է թթվածին՝ բարձր ճնշման տակ: Համալսարանական հիվանդանոցին սարքը նվիրել է Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական միությունը: ԱՄՆ-ից ժամանած նախաձեռնող խումբը՝ վերքերի, հիպերբարիկ եւ հետազոտական ընկերության՝ The Serena group-ի հիմնադիր, բժշկական տնօրեն Թոմաս Սերենան, տեխնիկական անձնակազմը, ամերիկաբնակ կամավոր բժիշկ Տիգրան Խալափյանը տեղում են մասնակցում սարքի տեղադրման, գործարկման աշխատանքներին, ինչպես նաեւ բժիշկների համար վերապատրաստման դասընթացներ են իրականացնում: Մանրամասները՝ տեսանյութում:

Lragir.am,
04-04-2023 14:39