Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայությունում Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ ներկայացված են ՊԵԿ պաշտոնական կայքում: Դիմում-հայտը կարող եք ներկայացնել՝ այստեղ: Դիմելու վերջնաժամկերը՝ 2023 թվականի մայիսի 5-ն է: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին