Մաքսային ծառայողների պատրաստման դասընթացին դիմելու վերջնաժամկետը մայիսի 5-ն է

28-04-2023 15:48

Դասընթացին կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:  Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները:  Դասընթացին կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները, ովքեր աշխատանքի առաջարկ կստանան դիպլոմ ձեռք բերելուց հետո: Դիմելու վերջնաժամկերը՝ 2023 թվականի մայիսի 5-ն է:  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
28-04-2023 15:48