related topics
Ուկրաինայի արևմտյան գործընկերների խոստաացած տեխնիկան մասամբ հասել է Ուկիանա, ուկրաինացի զինվորականներն ավարտում են ուսուցումը հակահարձակման համար, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերը «գլոբալ առումով պատրաստ են» հակահարձակման մեկնարկին, հետագա որոշումները մնում են Գլխավոր շտաբին: Այս մասին հայտնում է BBC-ն:Ռեզնիկովը չի նշել հակահարձակման ստույգ ժամկետները: Ուկրաինան ստացել է Leopard 2, Challenger տանկեր, Bradley և Marder զրահամեքենաներ, իսկ Leopard-1 տանկերի մատակարարումները սպասվում են տարվա կեսերին: