related topics
Շուշիի մոտ Լաչինի միջանցքը փակած Բաքվի «էկոակտիվիստները» որոշել են ժամանակավոր դադարեցնել ակցիան: Այս մասին տեղեկացնում են Բաքվի լրատվամիջոցները: Նշվում է, որ նրանք օկուպացված Շուշիում հանդիպել են Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչի հետ: Ներկայացուցիչը նշել է, որ հսկիչ-անցագրային կետի տեղադրումը սկզբունքորեն նոր վիճակ է ստեղծել: Հիշեցնենք, որ Բաքուն Հակարի կամրջի վրա անօրինկան հսկիչ-անցագրային կետ է տեղադրել ապրիլի 23-ին: