related topics
Եվրամիությունը քննարկում է արտահանման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստան են վերաարտահանում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները: Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Նրանց խոսքով՝ Եվրահանձնաժողովը ուսումնասիրել է իրավական մեխանիզմը, որը թույլ կտա սահմանափակել որոշ կատեգորիայի ապրանքների վաճառքը որոշակի երրորդ երկրներ: Հրատարակությունը նշում է, որ քայլը թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ կանխել պատժամիջոցների շրջանցման փորձերը, որոնք անում են, օրինակ, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի պետությունները: