Ճապոնիան կվերացնի COVID-19-ով պայմանավորված սահմանը հատելու սահմանափակումները

28-04-2023 19:57

Ճապոնիան տոնական «Ոսկե շաբաթ»-ի նախաշեմին վերացնում է COVID-19-ը համավարակով պայմանավորված սահմանը հատելու սահմանափակումների մեծ մասը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Ըստ աղբյուրի ապրիլի 28-ից սկսած ՝ Ճապոնիա մուտք գործելու համար անհրաժեշտ չի լինի ներկայացնել վիրուսի դեմ պատվաստման վկայականներ կամ մինչև մեկնելը արված COVID-19-ի բացասական թեստ: Հիվանդության ախտանիշներով բոլոր ժամանողները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, իսկ մայիսի 8-ից հետո այս միջոցը նույնպես կչեղարկվի, և թեստավորումը կիրականացվի կամավոր հիմունքներով: Վիրուսի հայտնաբերման դեպքում երկրի հյուրերը պետք է գնան ինքնամեկուսացման: Բացի այդ, երկրում կհրաժարվեն Չինաստանից ժամանողներին վերաբերող հատուկ կանոնից, որի համաձայն՝ նրանց շրջանում պատահական թեստավորում Է անցկացվել:

Lragir.am,
28-04-2023 19:57