Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

28-04-2023 21:27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում: «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,- ասվում է որոշման մեջ:

Lragir.am,
28-04-2023 21:27