Իսրայելի խորհրդարանը իշխանություններին կոչ է անում աջակցել «Հարավային Ադրբեջանի» անկախության շարժմանը

29-04-2023 00:02

Իսրայելի խորհրդարանը երկրի իշխանություններին կոչ է անում աջակցել «Հարավային Ադրբեջանի» անկախության շարժմանը: Խոսքը Իրանի հյուսիսում գտնվող ադրբեջանցիներով բնակեցված շրջանի մասին է, հայտնում է Ազատություն ռադիոն: Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ այդ նամակի հեղինակների մի մասը ծայրահեղ կրոնական խմբակցությունների ներկայացուցիչներ են, որոնք հազվադեպ են հետաքրքրվում միջազգային քաղաքականությամբ: Նամակը ստորագրել են նաև կրոնական բլոկի ակտիվ հակառակորդները՝ «Իսրայել մեր տունը» կուսակցության և նրա նախկին առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը, որը հայտնի է Ալևի վարչակազմի հետ սերտ կապերով:

Lragir.am,
29-04-2023 00:02